13 ժամով կփակվի Երևան-Սևան ավտոճանապարհի աջ երթևեկելի գոտու մի հատվածը

Վաղը՝ հունիսի 6-ին, ժամը 07.00-ից 20.00-ն, Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ից 40-րդ կմ հատվածում (Չարենցավան քաղաքի մոտ) աջ երթևեկելի գոտին, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու երթևեկության համար։


Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:


«Աջակողմյան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտիով։


Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր»,- ասվում է հաղորդագրության մեջ: