Փաստորեն կարելի էր համ հաճույք ստանալ, համ կույս մնալ. բայց դա ֆայմել են անել որոշները` ենթադրաբար Գարեգին Բ-ի գլխավորությամբ

Լրագրող Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Եկեղեցին կանոններ ունի, որոնցից մեկը հետեւյալն է` եթե անձը մկրտված չէ, ապա չի կարող մահանալու դեպքում նրա մարմինը դրվել եկեղեցում։ Կամ, եթե մարդը մկրտված չէ, ապա չի կարող պսակադրվել եկեղեցում կամ քավոր կանգնել։


44 օրյա պատերազմի ընթացքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չէր թույլատրել եկեղեցում դնել մեր զոհված տղերքից մեկի մարմինը, քանի որ վերջինս մկրտված չէր։ Դա եկեղեցական կարգ է։ Շատերը վրդովվել էին, թե հայրենիքի համար ընկածը մկրտվելու կարիք չունի, սրբադասվում են, բան, բայց եկեղեցին իր կարգերն ու օրենքներն ունի։ Կարգ է։


Հիմա նույն Աջապահյանը, որ առաջնորդվելով եկեղեցական կարգով, կանոնադրությամբ, օրենքով չէր թույալտրել զոհված զինծառայողի աճյունը եկեղեցում դնել, կուսակրոնության մասին կարգի, կանոնադրության, օրենքի մասին ասում ա` ձեր ի՞նչ գործ։


Էլ իրանց համար կարգ, կանոն, օրենք չկա էս դեպքում։ Քանի բանը զոհված զինծառայողի մասին էր` կարգ կա, բան կա։ Հերթը հասավ իրենց` ի՞նչ կարգ, ի՞նչ օրենք։


Ու էն էլ ո’ր կարգին ու օրենքին։ Շատ եկեղեցականներ չեն տվել էդ ուխտը` գիտակցաբար հրաժարվելով, չհավակնելով երբևէ զբաղեցնել բարձրաստիճան եկեղեցական պաշտոն։ Միայն ու միայն մի բանի բերումով` որովհետեւ կուսակրոնության ուխտ չեն արել։ Իսկ մի խումբ և’ չի հրաժարվել հնարավոր պաշտոնից, և’ միաժամանակ կուսակրոնության ուխտը չի պահում։ Այսինքն էն ուխտ չտվածները, հնարավոր պաշտոնից հրաժարվածները նայում ու մտածում են` а так можно было да? Փաստորեն կարելի էր համ հաճույք ստանալ, համ կույս մնալ։ Բայց դա ֆայմել են անել ընդամենը որոշները` ենթադրաբար Գարեգին Բ-ի գլխավորությամբ։