Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է վճարովի կայանատեղիների գործող կարգի վերաբերյալ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամների հայտարարություններին:
«Հարգելի՛ գործընկերներ,
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ, հանդես են եկել հայտարարություններով և հրապարակումներով, որոնք կարող են քաղաքացիներին մոլորության մեջ գցել՝ տպավորություն ստեղծելով, թե քաղաքում վճարովի կայանատեղիների գործող կարգը այլևս ուժը կորցրել է և կարելի կայանման համար չվճարել։
Տեղեկացնում եմ, որ նշված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում և գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ»,- գրել է Կոստանյանը։