Ապարանում բախվել են մեքենաներ. մեկը կոտրել է բնակչի փայտե ցանկապատն ու հայտնվել հողամասում. կան տուժածներ

Հունիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:


Ժամը 16:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Խաչատուր Աբովյան-Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota RAV4» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները: 


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 9 տարեկան տղա է, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 


Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 


Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, իսկ բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի հողամասի փայտե ցանկապատը և հայտնվել բնակչի տակ հողամասում: