Թումանյանի անվան զբոսայգում վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է աշխարհի ամենահեղինակավոր բեմերում. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ երեկ Թումանյանի անվան զբոսայգում վայելել է բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։


«Սիրելի՛ երևանցիներ,


Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։





Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։


 

Փառատոնի բացումը նշանավորվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» ներկայացմամբ։

Սիրով սպասում ենք ձեզ նաև այսօր՝ Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացմանը»,- գրել է Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ: