Թուրքիայում 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի տոնակատարությունների ժամանակ

Ավելի քան 14 հազար մարդ է տուժել երեկ Թուրքիայում Կուրբան Բայրամի տոնակատարությունների ժամանակ։


Այս մասին X-ի իր էջում գրել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն:


Նշվում է, որ նրանք տուժել են կենդանիների զոհաբերության ժամանակ։


«Տոնի առաջին օրվա ընթացքում զոհաբերության ժամանակ ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոցներ է դիմել 14 հազար 372 մարդ, որոնցից 1049–ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում և 655-ը՝ Քոնիայում», - գրել է նա։


Նախարարը հավելել է, որ կենդանիների սպանդը պետք է իրականացնեն մասնագետները՝ նման միջադեպերից խուսափելու համար։