Գինու «հրավառություն»՝ Երևանի կենտրոնում

Այսօրվանից Երևանի սրտում՝ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում մեկնարկել է «Երևանի Գինու Օրերը»՝ Հայաստանի ամենախոշոր բացօթյա գինու փառատոնը, որը կտևի մինչև հունիսի 8-ը։ Այս տարի միջոցառումը խոստանում է ներգրավվել մինչև 100 գինեգործական ընկերությունների և ավելի քան 250 գործընկերների՝ ստեղծելով անկրկնելի մթնոլորտ հայկական գինու ու գաստրոնոմիկ մշակույթի սիրահարների համար։


Փառատոնն այսօր դարձել է Հայաստանի այցեքարտը՝ միջազգային ճանաչում ունեցող միջոցառում՝ նվիրված հայկական գինու մշակույթին։