Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը. Վարչապետի նոր գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


3 - Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:


4 - Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն:


5 - Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն:


6 - Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան:


7 - Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն:


8 - Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:


9 - Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն:


10 - Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:


11 - Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: 


12 Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:


Մատթ․ 5․ 3-12