ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ:  ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները:


Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը:


Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպման նպատակը ոլորտի ներկայացուցիչների հետ առկա խնդիրների քննարկումն է: