Քաղաքացիակենտրոն լրատվություն
Առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունն այսուհետ գործելու է ամբողջովին նոր պայմաններում. մասնաշենքը հիմնովին վերանորոգվել և վերազինվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այն սպասարկելու է Երևանում ու բոլոր մարզերում արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաներին:

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերաբացվել է նաև կանանց բաժանմունքը. վերանորոգված և վերազինված բաժանմունքը 40 մահճակալ ունի:
