Բախվել են մեքենաներ. ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հունիսի 10-ին՝ ժամը 00:35-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևորին. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։