Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ նախագահի օգնականի հայտարարությանը

Հունիսի 9-ին Russia Today-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, որում նա Ղարաբաղը ներկայացնում էր որպես վիճելի տարածք և խեղաթյուրում հայ-ադրբեջանական նախկին հակամարտության հետ կապված փաստերը, ափսոսանք և զարմանք են առաջացնում։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։


«Զարմանալի է, որ ՌԴ նախագահի օգնական և Պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել: Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է: Ավելին, Ռուսաստանը ինքը ճանաչում և միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»,- նշվում  է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։