Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ճամբարակ քաղաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի․
ժամը 14։48-ի դրությամբ փրկարարները հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել տղամարդու
դի։
Նշենք, որ ըստ նախնական տվյալների Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի
փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի
բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել
են կից մուտքի բնակարաններ։