Պայթյունից տուժածները առանց կեցավայրի չեն մնա. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ևս Ճամբարակում է։ Լրագրողների հետ զրույցում նախարարը վերահաստատեց, որ այս պահին պայթյունի հետևաքնով 4 զոհ կա, ևս մեկը որոնվում է։ 12 վիրավորներից  2-ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։


Նախարարը նշեց, որ նյութական վնասն առաջիկայում կգնահատվի։


«Հիմա Գեղարքունքիի մարզպետարանի աշխատակազմի գործընկերները գնահատում են իրավիճակը, որից հետո կառավարությունն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի՝ մեղմելու հետևանքները։ Ցավոք, այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել։ Կառավարությունը պատշաճ արձագանքում է»,-ասաց նա։


Խուդաթյանի խոսքով՝  տարհանված բնակիչները դրսում չեն մնա, կապահովվեն անհարժետ կացարաններով և պայմաններով։