Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը։ Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝


Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն,


Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն,


Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն։


Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են: