Քաղցկեղը դատավճիռ չէ. 32-ամյա կինը հաղթահարել է հիվանդությունն ու մայրացել է

32-ամյա Աննա Սահակյանը հաղթահարել է քաղցկեղը և մայրացել է։


Այս մասին հայտնել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը՝ ընդգծելով՝ քաղցկեղը դատավճիռ չէ։


«32-ամյա Աննա Սահակյանի պատմությունը դրա վառ ապացույցներից է։


Աննան անցել է դժվարին ճանապարհ՝ դեմ առ դեմ կանգնելով քաղցկեղին ու երկրորդային անպտղության խնդրին։


Եվ հենց այդ բարդ ճանապարհին հավատը, պայքարն ու «Շենգավիթ» ԲԿ պրոֆեսիոնալ թիմի աջակցությունը դարձել են Աննայի ամենամեծ հենարանը։


Քիմիաթերապևտ-ուռուցքաբան, Քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Արաքս Հովհաննիսյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանի նվիրումի ու բարձրակարգ բուժման շնորհիվ, այսօր Աննան իր գրկում է պահում այդքան սպասված որդուն։


Հրաշքներ լինում են։ Եվ այդ հրաշքին երբեմն նպաստում են սերը, հոգատարությունն ու պրոֆեսիոնալիզմը»,- ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։