Նորոգման և բարելավման աշխատանքներ՝ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Կենտրոն վարչական շրջանում իրականացվել են վերանորոգման և բարելավման աշխատանքներ:


  • Վերանորոգվել են Կոնդ բարձրացող աստիճանները, տեղադրվել են նոր աստիճանավանդակներ: 

  • Ցանկապատվել է Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքը: 

  • Թաիրով փողոցում տեղադրվել են աստիճանավանդակներ: 

  • Ծիծեռնակաբերդի խճուղու մայթը լայնացվել է՝ ստեղծելով ավելի ապահով ու  հարմար միջավայր հետիոտների համար։

Մանրամասները՝ տեսանյութում: