Կիրականացնենք ամբողջական վնասների գնահատում. Մկրտչյանը՝ Ճամբարակում շենքի փլուզման մասին

Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, որտեղ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, տեղի էր ունեցել պայթյուն, նախնական սեյսմիկ գնահատական է արվել, և այն ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 12-ի նիստի ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:


«Ներկա դրությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել՝ ըստ նախնական գնահատման, բայց, հաշվի առնելով որոշ ռիսկերը, բնակիչները դեռ չեն բնակվում»,- ասաց նախարարի տեղակալը:


Բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ և անհրաժեշտ պարագաներ, բայց, ըստ Արմեն Մկրտչյանի, մեծամասնությունը հրաժարել է կացարաններից: Երկու կին այս պահին հյուրատանն է բնակվում:


«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեկան վարույթ, և պատճառների հատվածն այս շրջանակներում վերջնական կպարզվի»,- ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ այս պահին ոստիկանության ներկայացուցիչները տարածքում վերակարգ են իրականացնում, որպեսզի բնակիչների գույքը չկորսվի: 


«Ամբողջական վնասների գնահատում ենք նախաձեռնում իրականացնել, եթե հետագայում փոխհատուցումների հարց լինի, այդ հարցերին անդրադառնալու համար»,- հավելեց նա: