Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի կողմից հնարավոր հարված հասցնելու մասին հաղորդագրությունների ֆոնին Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «(Իրանի) ժողովուրդը հաստատակամ է ու անկոտրում և թույլ չի տա թշնամուն գրոհել իրենց հողի ոչ մի սանտիմետր»։
Իսլամական
հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին
հավելել է. «Թշնամին ժամանակ առ ժամանակ սպառնում է մեզ, բայց մենք պատրաստ ենք
ցանկացած սցենարի։ Մենք զգուշացնում ենք թշնամուն՝ մի՛ կատարեք սխալ, լավ մտածեք
ձեր գործողությունների հետևանքների մասին։ Մենք պատրաստ ենք հաղթահարել ցանկացած
պատերազմ՝ ցանկացած մակարդակում»։
Միևնույն ժամանակ, անվտանգության ոլորտում արևմտյան աղբյուրը Սաուդյան
Արաբիայի «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին հայտնել է, որ «լարվածության էսկալացիան
Ամերիկայի փորձն է բարելավելու իր դիրքերը կիրակի օրվա բանակցություններից առաջ»։
Իսկ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հինգշաբթի օրը Reuters-ին տված
հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվի ուրանը հարստացնելու իր
իրավունքից՝ տարածաշրջանում լարվածության աճի պատճառով: Նրա խոսքով՝ տարածաշրջանի
«բարեկամական» երկրներից մեկը Թեհրանին զգուշացրել է Իսրայելի կողմից հնարավոր
ռազմական հարվածի մասին։
Պաշտոնյան պնդել է, որ լարվածության աճը նպատակ ունի «ազդել Թեհրանի վրա
փոխելու իր դիրքորոշումը միջուկային իրավունքների վերաբերյալ» կիրակի օրը Օմանում
ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում։