Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում Իրանն ունի հակահարվածի ծրագիր․ New York Times

Իրանի իշխանությունները պատրաստել են պատասխան գործողությունների ծրագիր, եթե Իսրայելը փորձի հարված հասցնի երկրի միջուկային օբյեկտներին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Ըստ անանուն իրանցի պաշտոնյայի, Իրանի զինված ուժերի և կառավարության ներկայացուցիչները արդեն քննարկել են հակահարվածի հնարավոր տարբերակները։


«Թեհրանը մշակել է գործողությունների ծրագիր, որը ներառում է Իսրայելի դեմ հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառումը», նշվում է NYT-ի հոդվածում։



Ավելի վաղ CBS News-ը հաղորդել էր, որ Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ ամբողջովին պատրաստ է ռազմական գործողությունների մեկնարկին։


ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել ոչ միայն Իսրայելին, այլև ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին Մերձավոր Արևելքում։ Այս պատճառով ԱՄՆ-ը խորհուրդ է տվել որոշ քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագետներին և զինվորականների ընտանիքներին, լքել տարածաշրջանը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հրավիրել էր անվտանգության հարցերով խորհրդակցություն ։