Զոհվել է Իսլամական Հեղափոխության Պահակազորի հրամանատարներից գեներալ Ղոլամ Ալի Ռաշիդը

Զոհվել է Իսլամական Հեղափոխության Պահակազորի (կորպուսի) հրամանատարներից գեներալ Ղոլամ Ալի Ռաշիդը։ Զոհվել է նաև նրա որդին։ Դա պատահել է այսօր վաղ առավոտյան Իսրայելի կատարած հարձակման հետևանքով։ Լուրը հաղորդել է ԻԻՀ-ի «Թասնիմ» պաշտոնական լրատվականը։