Իսրայելը հարվածել է Իրանին. զոհերի թվում նաև բարձրաստիճան զինվորական է

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանին, մասնավորապես, մայրաքաղաք Թեհրանին։


Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թեհրանի արևելքում գտնվող Նարմակ թաղամասում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 20-ը։



 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես հաստատել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է նաև կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին։