«Տաշիր պիցցա»-ի Աբովյան քաղաքի մասնաճյուղում կասեցվել է մեկ արտադրատեսակի արտադրությունը

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպության բոլոր 36 մասնաճյուղերում:


 

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները, ստուգման շրջանակներում, լաբորատոր փորձաքննության են ներկայացրել այդ կազմակերպության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության 22/12 հասցեում գործող մասնաճյուղում պատրաստվող արտադրատեսակները, որոնցից միայն մեկը՝ «Սուշի բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակի նմուշը, «Խմորասնկեր» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:


 

Աբովյան քաղաքում գործող այդ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սուշի բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար: