Իրանին հարվածելով՝ Նեթանյահուն աղետ է հրահրում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը:


«Այսօր առավոտյան հարվածով Իսրայելն իր արյունահեղության և անկայունության ռազմավարությունը հասցրեց վտանգավոր մակարդակի։ Մեր հարևան Իրանի վրա հարձակումները բացահայտ սադրանք են և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։


Ըստ Էրդողանի՝ Նեթանյահուի անխոհեմ և անօրինական վարքագիծն ամբողջ տարածաշրջանն ու աշխարհը տանում է աղետի, և միջազգային հանրությունը պետք է դադարեցնի Իսրայելի ագրեսիան, որը սպառնում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային կայունությանը։