«Մեր հզոր պատասխանը թշնամուն կստիպի զղջալ իր հիմար քայլի համար». Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսրայելի հարձակումը Իսլամական Հանրապետության վրա անվանել է հիմարություն և խոստացել պատասխան։


«Իհարկե, Իրանի ժողովուրդն ու իշխանությունները չեն լռի ի պատասխան այս հանցագործության և կտան օրինական ու հզոր պատասխան, որը կստիպի թշնամուն զղջալ իր հիմար քայլի համար»,- ասվում է Իրանի նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ։


Նա հասարակությանը կոչ է արել անտեսել «թշնամու կողմից տարածվող հոգեբանական պատերազմը և լուրերը»։