Որոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +36-ի. ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 14-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 , 16-ին կնվազի 4-6 աստիճանով։


Երևան քաղաքում հունիսի 14-ին երեկոյան ժամերին, 15-16-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մայրաքաղաքում հունիսի 14-ի ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25...+27 աստիճան։