Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։
«Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։