Իրան-Իսրայել հակամարտությամբ պայմանավորված՝ դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ չեղարկվել են

Իսրայելի և Իրանի միջև լարվածությամբ պայմանավորված՝ շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ: 


Հունիսի 14-ին չեղարկվել են Երևանից դեպի Շարժա և Աբու Դաբի AirArabia ավիաընկերության չվերթները։   


AirArabia-ն չեղարկել է նաև  Շարժայից և Աբու Դաբիից հակառակ ուղղությամբ չվերթները:


Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Դուբայից դեպի Երևան չվերթը։   


Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտից հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները։ Ավելի ուշ Իրանը պատասխանել էր՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների ալիքներ հասցնելով։ Կողմերն այս պահին էլ շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։ Իսրայելի և Իրանի օդային տարածքները շարունակում են փակ մնալ։ Հունիսի 13-ին ևս Հայաստանից և դեպի Հայաստան որոշ չվերթներ չեղարկվել էին։