Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք

Պաշտոնական Իրանը հաստատել է Իսրայելի հարվածների հետևանքով բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու մասին տեղեկությունները։


«Irna» գործակալությունը հրապարակել է նրանց լուսանկարները։


«Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և այլ զինվորական և քաղաքացիական գործիչներ սպանվել են Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված առանձին հարվածների արդյունքում»,-հայտնում է իրանական աղբյուրը։


Գեներալ-մայոր Բաղերին և գեներալ-մայոր Սալամին, օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիրալի Հաջիզադեն սպանվել են Իսրայելի՝ առանձին-առանձին հարվածների արդյունքում։


Սպանվել է նաև «Խաթամ ալ-Անբիա» շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամալի Ռաշիդը։ Զոհերի թվում են միջուկային գիտնական և Իսլամական Ազատ համալսարանի նախագահ Մոխրամադ-Մեհդի Թեհրանչին և միջուկային մեկ այլգիտնական, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին:


Այս բոլոր բարձրաստիճան զինվորականներն ու գիտնականները տիրապետում էին միջուկային և երկրի հրթիռային կապիտալի բոլոր մանրամասներին և ունեին լուրջ ու առանցքային դեր երկրի պաշտպանության գործում: