Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Իրանին և Իսրայելին ցուցաբերել պատասխանատվություն և ողջախոհություն՝ հայտարարելով, որ բոլոր երկրների պարտականությունն է աջակցել խաղաղության գործին։
«Այս օրերին շատ մտահոգիչ լուրեր են ստացվում. Իրանում և Իսրայելում իրավիճակը լրջորեն վատթարացել է։ Այս նուրբ պահին ես կցանկանայի շտապ կերպով կրկին կոչ անել պատասխանատվության և առողջ բանականության», – ասել է նա։
Հռոմի պապը շեշտել է, որ ավելի անվտանգ, միջուկային սպառնալիքից զերծ մոլորակի կառուցումը պետք է իրականացվի հանդիպումների և անկեղծ երկխոսության միջոցով՝ «արդարության, եղբայրության և ընդհանուր բարօրության վրա հիմնված տևական խաղաղություն ստեղծելու համար»։