Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կրկին կհայտնվեն Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կրկին կհայտնվեն Թեհրանի երկնքում՝ իրանական ռեժիմի բոլոր թիրախներին հարվածելու համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։


«Մենք կհարվածենք այաթոլլաների ռեժիմի յուրաքանչյուր օբյեկտին և յուրաքանչյուր թիրախին», - ասել է Նեթանյահուն Իսրայելի ժողովրդին ուղղված իր տեսաուղերձում։