Իրանի դեմ Իսրայելի «ագրեսիայի» համար պատասխանատու է Միացյալ Նահանգները, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ամերիկան, ի
հեճուկս միջազգային իրավունքի բոլոր նորմերի, թույլ է տալիս Իսրայելին ագրեսիա
իրականացնել և հարձակվել մեր երկրի վրա»,- ասել է Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով
խորհրդարանում։
Իրանի
ժողովուրդը պետք է մի կողմ դնի իր տարաձայնությունները և միասնական ճակատով հանդես
գա ընդդեմ իսրայելական ագրեսիայի, կոչ է արել Իսլամական Հանրապետության նախագահը։
«Մենք չենք ձգտել պատերազմի և չենք սկսել պատերազմը։ Դա մենք չենք, որ սպանել ենք երկրի բարձրաստիճան զինվորականներին և
գիտնականներին, այլ այդ ահաբեկիչներն արել են դա,- ասել է Փեզեշքիանը։- Մենք
ագրեսորներ չենք։ Այսօր մենք,
ավելի քան երբևէ, միասնության և
համերաշխության կարիք ունենք,
և ամբողջ իրանական ազգը պետք է միավորվի և վճռականորեն հանդես գա ընդդեմ ագրեսիայի»։