NBC News–ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբում դեմ է եղել Իրանի տարածքում Իսրայելի ռազմական գործողությանը , նախընտրելով բանակցությունները։ Սակայն մի քանի օր առաջ նա համոզվել է, որ Իսրայելի աճող մտահոգությունները՝ կապված Իրանի ուրանի հարստացման հնարավորությունների հետ, հիմնավորված են, և լռելյայն համաձայնություն է տվել գործողություններին։
Ըստ աղբյուրի՝ չնայած ընդհանուր համաձայնությանը, Թրամփը չի աջակցել Իսրայելի պլանի որոշ կետերին։ Մասնավորապես, նա մերժել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի լիկվիդացման նախաձեռնությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ի լույս գիշերը Իսրայելը սկսել է «Մարդիկ՝ ինչպես առյուծ» օպերացիան՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին։ Նպատակը՝ միջուկային զենքի մշակման ենթակառուցվածքների և բարձրաստիճան զինվորականների տեղակայման վայրերի ոչնչացումն էր։
Այդ նույն օրը երեկոյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «Ճշմարիտ խոստում-3» գործողության մեկնարկի մասին՝ արձակելով հրթիռներ Իսրայելի ուղղությամբ։ Թեհրանը սպառնացել է իրականացնել լայնածավալ հարվածներ Իսրայելի ռազմական ենթակառուցվածքների, այդ թվում՝ ավիաբազաների վրա։