Իրանի զինվորականները հարվածել են Իսրայելի Ներքին գործերի նախարարության շենքին՝ Հայֆա քաղաքում։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
Նրանք նաև նշել են, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան հունիսի 18-ին Թեհրանում անվտանգության ծառայության շենքի վրա Իսրայելի հարվածի։
Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի մի քանի ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Նևաթիմ և Հացերիմ ավիաբազաներին։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։
«Գրավյալ տարածքներում իրականացվել է «Ճշմարիտ խոստում – 3» օպերացիայի 17-րդ փուլը՝ ուղղված մի շարք թիրախների, ներառյալ ռազմական համալիրներ, պաշտպանական ձեռնարկություններ, կառավարման կենտրոններ, ռազմական գործողություններին աջակցող [իսրայելական] ռեժիմի ընկերություններ, ինչպես նաև Նևաթիմ և Հացերիմ ավիաբազաներ», - ասել է ԻՀՊԿ ներկայացուցիչը, որի հայտարարությունը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Նրա խոսքով՝ հարվածները Բեեր Շևային, Թել Ավիվին և Հայֆային ցույց են տալիս, որ «բալիստիկ հրթիռների հարձակողական հզորությունը կաճի այնքան ժամանակ, մինչև [իսրայելական] ռեժիմի հանցավոր խմբավորումը վերջնականապես պատժվի»։