Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի ԱԹՍ բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին

Իսրայելը Իրանի տարածքում գիշերային հարվածի ընթացքում լիկվիդացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի երկրորդ ԱԹՍ բրիգադի հրամանատար Ամինփուր Ջուդաքիին։ Այս մասին տեղեկացնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։


«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել և ոչնչացրել Ամինփուր Ջուդաքիին՝ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի երկրորդ ԱԹՍ բրիգադի հրամանատարին», - ասվում է ՑԱՀԱԼ-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջուդաքիի նախորդը՝ անօդաչու սարքերի ստորաբաժանման հրամանատար Թահեր Փուրը, լիկվիդացվել էր հունիսի 13-ին Իսրայելի հարձակման ժամանակ։