Թրամփը «ճիշտ որոշում» է կայացրել՝ հարձակվելով Իրանի վրա. Նեթանյահու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ճիշտ որոշում» է կայացրել՝ հարձակվելով Իրանի վրա, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։


«Նախագահ Թրամփը և ես հաճախ ենք ասում. «Խաղաղություն ուժի միջոցով»։ Սկզբում գալիս է ուժը, ապա՝ խաղաղությունը։ Եվ այսօր երեկոյան նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները գործեցին մեծ ուժով», - ասել է Նեթանյահուն։