Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք փոխանցել Իրանին. Մեդվեդև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին միջուկային զենքի հնարավոր փոխանցման վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ դա անել. ի տարբերություն Իսրայելի, Մոսկվան ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT):


Այս մասին հայտնել է Ria.ru -ն:


Մեդվեդևն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածներից հետո մի շարք երկրներ պատրաստ են անմիջապես Իրանին մատակարարել միջուկային մարտագլխիկներ։ Թրամփը, մեկնաբանելով Մեդվեդևի գրառումը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, պահանջել է, որ իրեն անհապաղ տեղեկացնեն, եթե հաստատվի մի շարք երկրների կողմից Իսլամական Հանրապետությանը իրենց միջուկային մարտագլխիկները մատակարարելու պատրաստակամության մասին տեղեկատվությունը։


«Նախագահ Թրամփի մտահոգություններին ի պատասխան, հայտարարում եմ, որ Ռուսաստանը մտադիր չէ միջուկային զենք փոխանցել Իրանին, քանի որ, ի տարբերություն Իսրայելի, մենք Միջուկային զենքի մասին պայմանագրի կողմեր ենք»,- ասել է Մեդվեդևը: