Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր առավոտյան Իրանի
պետական հեռուստատեսությունը հաղորդել է ռեժիմի հրադադարի մասին Իսրայելի հետ ռազմական հակամարտությունում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին իր X սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ իրանական բանակի ռազմական գործողությունները դադարեցվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ին։
Մի քանի ժամ առաջ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել «լիակատար հրադադարի» վերաբերյալ։ Թրամփը հավելել է, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի առաջիկա ժամերին, երբ երկու կողմերն էլ ավարտեն նախկինում սկսված ռազմական գործողությունները։