Շորժա գյուղի մոտակա լողափում օտարերկրացիները թիանավակով հեռացել են ափից՝ չկարողանալով վերադառնալ, օգնության են հասել փրկարարները

Հունիսի 26-ին՝ ժամը 17:14-ի,ն Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել ռետինե թիանավակը և երկու օտարերկրացիների։