Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. կա 6 տուժած

Հունիսի 27-ին՝ ժամը 11:58-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 


Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և հինգ ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ 


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։