Անժելա Սարաֆյանը Ջեյմս Գանի «Սուպերմեն» ֆիլմում մարմնավորել է մոր կերպարը

Հայազգի հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը մարմնավորել է Սուպերմենի կենսաբանական մորը՝ Լարա Լոր-Վանին, Ջեյմս Գանի սպասվող «Սուպերմեն» ֆիլմում։


Սուպերմենի հոր՝ Ջոր-Էլի դերը կկատարի Բրեդլի Կուպերը։


Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջեյմս Գանն է։ Գլխավոր դերակատարն է Դեյվիդ Քորենսվեթը, որը հանդես կգա Քլարկ Քենթի / Սուպերմենի կերպարով։


Ֆիլմում նկարահանվել են նաև Ռեյչել Բրոսնահենը Նիկոլաս Հոլթը, Էդի Գատեգին, Էնթոնի Քարիգանը, Նաթան Ֆիլիոնը և Իզաբելա Մերսեդը։


Ֆիլմում Սուպերմենը փորձում է համատեղել իր այլմոլորակային ծագումն ու իրեն որդեգրած ընտանիքի հետ ունեցած կապը։


Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի հուլիսի 11-ին։