Ուժգին հրդեհներ՝ Կալիֆոռնիայում. պատճառը դեռևս հայտնի չէ

Կալիֆոռնիայում (ԱՄՆ) բռնկվել են հզոր հրդեհներ։ Շատ բնակիչներ լքում են իրենց տները՝ փրկվելու համար կրակից: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։


Հրշեջները՝ ավիացիայի աջակցությամբ, ամբողջ գիշեր պայքարել են արագ տարածվող կրակի դեմ։ Հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են։


Շատ շրջաններում գործում են տարհանման հրամաններ, բաց են բնակիչների և ընտանի կենդանիների համար նախատեսված ապաստարանները։


Հրդեհների պատճառը դեռևս հայտնի չէ։