Թրամփն առաջարկել է Մասկին վերադառնալ տուն՝ Հարավային Աֆրիկա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանց սուբսիդիաների ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ստիպված կլինի «փակել իր խանութը և վերադառնալ տուն՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն»՝ ամերիկացի ձեռնարկատիրոջ կողմից ծախսերի և հարկային օրինագծի քննադատության ֆոնին:


«Էլեկտրական մեքենաները հիանալի են, բայց ոչ բոլորին պետք է ստիպել ունենալ դրանք: Իլոնը, հավանաբար, ավելի շատ սուբսիդիաներ է ստանում, քան պատմության մեջ որևէ այլ անձ, և առանց սուբսիդիաների նա, հավանաբար, ստիպված կլինի փակել իր խանութը և վերադառնալ տուն՝ Հարավային Աֆրիկա»,- նշել է նա:


Թրամփը նաև նշել է, որ դեռևս նախագահի պաշտոնում իրեն աջակցելուց շատ առաջ գիտեր Մասկը, որ ինքը դեմ է էլեկտրական մեքենաներին։


«Այլևս չի լինի հրթիռների ոչ մի արձակում, արբանյակներ կամ էլեկտրական մեքենաների արտադրություն, և մեր երկիրը կխնայի մի ամբողջ կարողություն։ Գուցե մենք պետք է լավ, ուշադիր նայենք դրան։ ՇԱՏ ԳՈՒՄԱՐ ԿԱՐԵԼԻ ԿԼԻՆԻ ԽՆԱՅԵԼ!!!», - գրել է Թրամփը Truth Social-ում։