Կոնֆլիկտը խորանում է. Թրամփը Մասկին հիշեցնում է «կորցնելու բան» ունենալու մասին

Իլոն Մասկը և Դոնալդ Թրամփը կրկին վիճում են սոցիալական ցանցերում։ ԱՄՆ նախագահը գործարարին հիշեցրել է, որ նա կորցնելու բան ունի։

SpaceX-ի հիմնադիրն իր սոցիալական ցանցերում քննադատել է ԱՄՆ նախագահի օրինագիծը։ Օրինագիծը ենթադրում է հարկերի և պետական ծախսերի կրճատում, ինչը, ըստ գործարարի, կսնանկացնի երկիրը։


Օրինագիծը ներկայումս քննարկվում է Սենատում։ Եվ դրա հաստատման դեպքում Մասկը խոստացել է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն։ Ավելին, միլիարդատերը սպառնացել է հետևանքներով բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր կաջակցեն նախագծին։


Թրամփի պատասխանը չուշացավ։ Նա հիշեցրել է, որ Մասկը նույնպես կորցնելու բան ունի։


«Իլոն Մասկը, հնարավոր է, ավելի շատ սուբսիդիաներ է ստացել, քան պատմության մեջ որևէ այլ մարդ։ Եվ առանց սուբսիդիաների նա, հավանական է, ստիպված կլիներ փակել իր բիզնեսը և վերադառնալ իր հայրենի Հարավային Աֆրիկա։ Ոչ մի հրթիռային արձակում, արբանյակներ կամ էլեկտրական մեքենաների արտադրություն, և մեր երկիրը հսկայական գումար կխնայեր։ Միգուցե մենք պետք է DOGE-ին (Կառավարության արդյունավետության դեպարտամենտ. — Խմբ.) ստիպենք ուշադիր ուսումնասիրել սա։ Մեծ գումարներ կան խնայելու համար»,- գրել է ԱՄՆ նախագահը։


«Ես ուղղակիորեն ասում եմ. դադարեցրեք բոլոր սուբսիդիաները։ Հենց հիմա»,- պատասխանել  է Մասկը։


Հատկանշական է, որ ստուգումը պետք է անցկացնի DOGE-ը։ Քանի որ մինչև վերջերս հենց Իլոն Մասկն էր համակարգում գերատեսչությունը։ Սակայն մայիսին գործարարը հեռացավ պաշտոնից։ Սա տեղի ունեցավ հենց Սպիտակ տան ղեկավարի օրինագծի շուրջ տարաձայնությունների պատճառով։