ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում քրեական պատասխանատվության ենթարկել Ջո Բայդենին։
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունները ուսումնասիրում են, թե ինչպես է Բայդենի վարչակազմը օգտագործել փաստաթղթերի ավտոմատ ստորագրման սարք, սակայն նախկին նախագահին պատասխանատվության ենթարկելը իմաստ չունի, քանի որ «նա չի կարողանա գիտակցել՝ ինչ է կատարվում»։
Թրամփը նաև ասել է. «Բայդենը շատերին է ներել, միայն իրեն՝ ոչ։ Չգիտեմ՝ ես կանեի նրա հետ այն, ինչ նա արեց ինձ հետ։ Հավանաբար, նա չէր հասկանա՝ ինչ է կատարվում»։
Նա հիշեցրել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրեն մեղադրանք են առաջադրել չորս քրեական գործով։ Թրամփը Բայդենին անվանել է «ԱՄՆ-ի ամենավատ նախագահը», Բարաք Օբամային՝ «սարսափելի», իսկ Ջորջ Բուշ-կրտսերին՝ «անհաջող»՝ Մերձավոր Արևելքում ներխուժման պատճառով։ Իսկ ինքն իրեն նա համարել է 21-րդ դարի լավագույն նախագահը՝ ասելով. «Թրամփը ստանում է շատ բարձր գնահատական՝ հինգ»։