ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված միջնորդագրին, որը վերաբերում է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն։
«Վարչապետին ու մնացածին սպանել ցանկացողը Հրայր սարկավագ Հակոբյանն է։
«Սրբազան» Բագրատը պատերի տակ էր ուզում գյուլլել, սարկավագը՝ խմբակային էր ուզում սպանել։
Իսկ Կտրիճ Ներսիսյանը դեռ լռում է՝ շարունակելով հովանավորել էս ահաբեկիչների ոհմակին», գրել է Չախոյանը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։