Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Այովայում կայացած հանրահավաքի ժամանակ պատմել է, որ քնելուց առաջ իր կնոջը՝ Մելանյային, քնքշորեն անվանում է առաջին տիկին։
«Ես նրան ասում եմ՝ «Բարի գիշեր, առաջին տիկին, իմ սիրելի», որովհետև դա ինձ հիշեցնում է, որ ես նախագահ եմ», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Մինչ այս Մելանիան երկար դադարից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ՝ Դոնալդ Թրամփի հետ։ Զույգը ներկա է գտնվել Բրոդվեյի «Թշվառները» մյուզիքլի հանդիսավոր պրեմիերային։
Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ առաջին տիկինը հազվադեպ է լինում Սպիտակ տանը՝ անվտանգության մտահոգություններով պայմանավորված։ Դրա պատճառով Թրամփը հաճախ է կատարել նրա պարտականությունները։