Պուտինը պրոֆեսիոնալ է. Թրամփը խոստովանել է` Մոսկվան հաղթահարում է պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարողացել է հաղթահարել Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների ճնշումը, բայց զգուշացրել է նորերի հնարավորության մասին:


«Մենք շատ ենք խոսել պատժամիջոցների մասին։ Չեմ կարող ասել, որ դրանք ոգեշնչում են նրան»,- հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին նախագահական օդանավում՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը։


Թրամփը նշել է, որ Պուտինը պրոֆեսիոնալ է և հասկանում է, որ կարող են հետևել նոր պատժամիջոցներ։


«Նրան հաջողվել է հաղթահարել պատժամիջոցները»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։