Միացյալ Նահանգներում նոր «կենսունակ» կուսակցություն հիմնելը, որը կարող է մրցակցել Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների հետ, գուցե ավելի դժվար է, քան մարդուն Մարս ուղարկելը։ Այս մասին գրում է ամերիկյան The New York Times պարբերականը։
«ԱՄՆ-ում նոր ազգային քաղաքական կուսակցություն հիմնելը կարող է ավելի բարդ լինել, քան մարդուն Մարս ուղարկելը», - ասվում է հրապարակման մեջ։
Նյութի հեղինակները մեկնաբանել են այն տեղեկությունը, որ ամերիկացի գործարար Իլոն Մասկը ստեղծում է իր կուսակցությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մասկը հայտարարել է իր The America Party («Ամերիկայի կուսակցություն») քաղաքական կուսակցության ստեղծման մասին, ինչը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Մասկի վեճի ֆոնին։ Մասկը հայտարարել է, որ իր կուսակցությունը կարող է աջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուին 2028 թվականին։