Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լրջորեն» քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդվում է, ՌԴ-ի վրա ԱՄՆ պատժամիջոցային ճնշումն ուժեղացնելու մասին օրինագիծը Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի արդեն հուլիսի 9-ին։
«Ես շատ լրջորեն եմ քննարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը», - նշել է Թրամփը։
Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ դժգոհ է Պուտինից։